Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ՄԻԱՅՆ ԱՐԿԱԾԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՍՆԵԼ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ»

«ՄԻԱՅՆ ԱՐԿԱԾԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՍՆԵԼ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ»
09.10.2009 | 00:00

Վերջերս Հայաստանում առաջին անգամ տոնվեց Զբոսաշրջության միջազգային օրը, և որոշվեց այն ամեն տարի ավանդաբար նշել։ Այլ կերպ ասած, «Մարիոթ» հյուրանոցի սրահում մեծ շուքով նշվեց մի ոլորտի միջազգային տոնը, որը դեռևս Հայաստանում զարգացած չէ, թեև շուրջ 10 տարի է` այդ ոլորտը գերակա ուղղություն է հայտարարված կառավարության կողմից։ Մենք բազմիցս անդրադարձել ենք ոլորտին՝ ընդգծելով այն հիմնական խոչընդոտները, որոնք արգելակում են դրա զարգացումը։ Գրելը գրել ենք, սակայն ո՞վ է ականջալուր եղել։ Ի դեպ, լսելը Հայաստանում ամենադժվարին խնդիրն է դարձել։ Գուցե այս հարցում պատասխանատու անձանց «վատ լսողությունը» պայմանավորված է նրանով, որ խնդրի մասին խոսողները մենք` հայերս ենք։ Ինչևէ, կարծում ենք, հարցի վերաբերյալ հայկական կողմը շատ է խոսել՝ նշելով զբոսաշրջության համար ձևավորված դրական և բացասական միտումները։ Այս պահին կարևոր ենք համարում լսել օտարերկրյա մասնագետի տեսակետը, ուստի զրուցում ենք «Հայկական հուշարձանների պահպանման», ԱՄՆ-ի «Մարդկային զարգացման գործակալության» ծրագրերի ղեկավար ՌԻՉԱՐԴ ՆԱՅԻ հետ։
-Զբոսաշրջության շուկան զարգացման սկզբնական փուլում է, և կարող եմ ասել, որ գործընթացը սկսվել է արդեն։ Եթե խոսենք Հայաստանի զբոսաշրջության ներուժի մասին, ապա, իրոք, այն շատ մեծ է։ Ըստ որոշ հաշվարկների, ամբողջ աշխարհում ավելի քան մեկ տրիլիոն դոլար է ծախսվում զբոսաշրջության շուկայում։ Օրինակ, միայն արկածային տուրիզմի ոլորտում եկամուտները կարող են հասնել 500 մլն դոլարի։ Համոզված եմ, որ եթե Հայաստանում տարբեր ուղղություններով զարգանա զբոսաշրջությունը, ապա այն շատ եկամտաբեր կլինի։ Հայերը պետք է մտածեն ոչ թե 10-20 հազար դոլար, այլ տարեկան 10-20 մլն դոլար ներգրավելու մասին։ Եթե տեղյակ եք, մեր կազմակերպությունն այս ոլորտում տեղադրում է լուսային վահանակներ` ներկայացնելով Հայաստանի մասին տեղեկության իրազեկումը։ Զբոսաշրջիկները, տեղեկանալով Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հիշում են, այդ հարուստ ժառանգությամբ։
-Իսկ ես մտածում եմ` զբոսաշրջիկին ինչքա՞ն կարելի է զարմացնել վանքերով։
-Ոչ, ոչ, Հայաստանի պատմությունը շատ ավելի խորն է, ներկայանալի և չի ամփոփվում սոսկ տաճարների պատմության մեջ։ Զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում պեղումները, Քարահունջը, Բյուրականի աստղադիտարանը, հայկական խոհանոցը, գյուղական կենցաղը, արկածային տուրիզմի սիրահարների համար շատ նպաստավոր բնական պայմաններ կան` լեռնագնացության առումով։ Այնպես որ, ցանկացած զբոսաշրջիկ կարող է ընտրել հանգստի իր տարբերակը։ Եթե հետևենք եվրոպական փորձին, ապա զբոսաշրջության զարգացման հարցում այն Հայաստանի համար կարող է շատ լավ մոդել լինել։
-Շուրջ 17 տարի, Ձեր ընկերությունը գործում է հայաստանյան շուկայում։ Բնականաբար, ոլորտի խորքային ուսումնասիրություն եք իրականացրել։ Ըստ Ձեզ, ի՞նչն է խանգարում, որ զբոսաշրջությունը մինչ օրս անհրաժեշտ զարգացում չի ապրում։
-Կարծում եմ` առաջինը մարկետինգի ոչ ճիշտ իրականացումն է, երկրորդը` հանգստյան տների, հյուրանոցների առաջարկած շատ թանկ ծառայությունները։
-Համաձայն եմ Ձեզ հետ, դրա համար մեր զբոսաշրջիկները նախընտրում են հանգիստն անցկացնել Եվրոպայում։ Այն ավելի էժան է։
-Իհարկե, դա բոլորն են նշում։ Եվ այդ առումով վերջին տարիներին հաճախ են համեմատում Անթալիայի գները հայաստանյան գների հետ։ Դա շատ լավ դաս է ոլորտի կառավարիչների համար, որպեսզի հաշվի նստեն այդ խնդրի հետ և լուծում տան դրան։
-Դաս է, բայց ոչինչ չի փոխվում շուկայում։
-Ցավոք, չի փոխվում։
-Ի՞նչ եք կարծում, եթե պետությունը միջամտի գների կարգավորմանը, այն միջազգային համապատասխան կառույցները կընկալեն որպես ազատ շուկայական տնտեսության նորմերի ոտնահարո՞ւմ։
-Այո՛, սովորաբար քաղաքականություն մշակողը, թելադրողը պետությունն է` ի դեմս կառավարության։ Եվ եթե պետությունը կարծում է, որ մարդիկ չարաշահում են, անտեսում են համակարգը, ապա, այո, ինքը պետք է որոշ չափով միջամտի։ Սակայն այդ միջամտությունը պետք է սահմանափակ լինի։ Դրանից այն կողմ պետությունը մի կողմ պետք է կանգնի։
-Չե՞ք կարծում, որ վաղուց ժամանակն է պետական միջամտության։
-Ինձ համար Հայաստանում նկատելի է մենաշնորհի ազդեցությունն այս ոլորտում, ինչը շատ մեծ է։ Իսկ երբ այն կա, չեն կարող լինել այլ նախաձեռնություններ, շահագրգռվածություններ։ Այս պահին Երևանում 10-20 բարձրակարգ հյուրանոց կա, և նրանց առաջարկած ծառայություններն էլ շատ թանկ են։ Մինչդեռ, եթե մայրաքաղաքում բարձրակարգ հյուրանոցների թիվը, ասենք, 50-70 լիներ, և այդտեղ մենաշնորհ չլիներ, ապա կգործեր առողջ մրցակցությունը, և գները կիջնեին։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1981

Մեկնաբանություններ